Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Հավասար կիսելու են պատասխանատվությունը

Հավասար կիսելու են պատասխանատվությունը
04.09.2023 | 12:30

Արցախի թեմայով խոսելուց հրաժարվող և ասֆալտատրանսպորտային լոլոներով քարոզարշավ անող իշխանականները Երևանի ավագանու ընտրություններից անմիջապես հետո շտապելու են իրենց ստացած ձայները ներկայացնել որպես Արցախի հարցում իրենց քաղաքականությանը հավանություն տալու քվեներ (եթե, իհարկե այդ ձայները շատ լինեն):

Ըստ այդմ.

1. նրանք, որոնք տասովկա են անում սրանց համար, արդարանալով, թե իբր սա ընդամենը ավագանու ընտրություններ են` հիշվելու են ու սրանց հետ հավասար կիսելու են քաղաքական ու բարոյական պատասխանատվություն,

2. պետք է գնալ քվեարկության ու մերժել ՔՊ-ին և յուր արբանյակներին:

Վարազդատ Հարությունյան

Դիտվել է՝ 3085

Մեկնաբանություններ